Ջեռուցում

Եթե ցուրտ եղանակին ցանկանում եք ունենալ կայուն տաք ջերմաստիճան, ապա այս ծառայությունը Ձեր համար է: Մենք իրականացնում ենք ջեռուցման համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում:
Յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ՝ լինի նա անհատ, թե հիմնարկ-ձեռնարկություն, մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ կախված նրա պատվերի առանձնահատկություններից:



Հովացում

Եթե ամռան տապին ցանկանում եք ձեզ զգալ ամառանոցում, ապա մենք կարող ենք հովացման համակարգով իրականացնել ձեր ցանկությունը: Իրականացնում ենք հովացման համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում:



Օդափոխություն

Եթե ցանկանում եք ձեր սենյակում կամ աշխատասենյակում շնչել թթվածնով հարուստ թարմ օդ, ապա այդ դեպքում ձեզ օգնության կգա մեր կողմից առաջարկվող օդափոխության համակարգը: Իրականացնում ենք օդափոխության համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում:



Օդորակում

Եթե ցանկանում եք, որ օդափոխությամբ տրված մաքուր օդը լինի համապատասխան ջերմաստիճանի և համապատասխան խոնավության ու մաքրության, ապա այդ դեպքում Ձեզ կառաջարկենք օդորակման համակարգ: Իրականացնում ենք օդորակման համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում:



Ջրամատակարարում

Եթե ցանկանում եք ունենալ սառը և տաք ջրամատակարարման անխափան աշխատանք, ապա մենք առաջարկում ենք ջրամատակարարման համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում:



Ջրահեռացում (Կոյուղի)

Եթե ցանկանում եք ունենալ կոյուղու անխափան աշխատանք, ապա մենք առաջարկում ենք կոյուղային համակարգերի նախագծում, մոնտաժում, թողարկում, կարգաբերում, երաշխիքային (մինչև 2 տարի) և հետերաշխիքային սպասարկում: