Կազմակերպությունը իրականացնում է նախագծա–նախահաշվային, մոնտաժային և սպասարկման աշխատանքներ՝ հետևյալ բնագավառներում.
-
Ջրամատակարարում և ջրահեռացում (կոյուղի)
-
Ջեռուցում, հովացում, օդափոխություն և օդորակում
-
Էլեկտրամատակարարում
-
Համակարգերի ավտոմատացում
Կազմակերպությունն իրավասու է իրականացնել նախագծերի փորձաքննություն, գոյություն ունեցող ինժեներական համակարգերի աուդիտ:
Կազմակերպությունը իրականացնում է նաև վերոհիշյալ համակարգերի վերաբերյալ խորհրդատվական ծառայություն:
Կազմակերպությունն ունի նախագծա–նախահաշվային, մոնտաժային և սպասարկման բաժիններ, որոնք համալրված են բարձր մասնագիտական որակավորում ունեցող ինժեներական կազմով:
Կազմակերպությունը լինելով նախագծա-մոնտաժային, առաջին հերթին ուսումնասիրում է պատվիրատուի կողմից իր օբյեկտի վերաբերյալ տրված առաջադրանքը, առաջարկները և պահանջները: Մեր ինժեներական խմբի կողմից կատարվում են հաշվարկներ, էսքիզային նախագիծ և տրվում է գնային առաջարկ՝ նախահաշվի տեսքով: Պատվիրատուի հետ համաձայնության գալուց հետո կատարվում է վերջնական նախագծում և այդ համակարգերի մոնտաժային աշխատանքների իրականացում: Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո կատարվում է համակարգերի թողարկում, կարգաբերում, որից հետո էլ արդեն ողջ համակարգը ավարտուն տեսքով հանձնվում է պատվիրատուին: Այնուհետև կազմակերպության կողմից, մեկ տարվա ընթացքում, իրականացվում է համակարգերի երաշխիքային սպասարկում: Պատվիրատուի ցանկության դեպքում՝ հետագայում արդեն, կարող ենք իրականացնել հետերաշխիքային սպասարկում:
Մեր արտադրանքը
Օդի ավտոմատ կարգավորիչ փական էլեկտաշարժաբերով և թերմոկարգավորիչ վահանակով
Փականը կառավարվում է թերմոկարգավորիչ վահանակով: Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել օդի քանակը, որի հետևանքով ստանում ենք կառավարելի կայուն ջերմաստիճան՝ առանց մարդու միջամտության:
Օդամղիչ՝ էլեկտրական տաքացուցիչով և թերմոկարգավորիչ վահանակով
Օդամղիչը կառավարվում է թերմոստատով, որը հնարավորություն է տալիս 0.75-ից մինչև 1.5 կՎ հզորություն ապահովել:
Օդի ավտոմատ կարգավորիչ ճաղաշարով փական էլեկտրոշարժաբերով և թերմոկարգավորիչ վահանակով
Ճաղաշարով փականը կառավարվում է թերմոկարգավորիչ վահանակով: Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել օդի քանակը, որի հետևանքով ստանում ենք կառավարելի կայուն ջերմաստիճան՝ առանց մարդու միջամտության:
Օդի ավտոմատ կարգավորիչ երկակի փական էլեկտրոշարժաբերով և թերմոկարգավորիչ վահանակով
Երկակի փականը կառավարվում է թերմոկարգավորիչ վահանակով: Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել օդի քանակը, որի հետևանքով ստանում ենք կառավարելի կայուն ջերմաստիճան՝ առանց մարդու միջամտության: