«Թերմոկոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին: Կազմակերպությունն իրականացնում է ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղի), էլեկտրամատակարարման համակարգերի, ինչպես նաև դրանց ավտոմատացման նախագծում, մոնտաժում, թողարկում և կարգաբերում։ Գործում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Մեր կողմից իրականացվել են Երևան քաղաքում և տարբեր մարզերում բազմաթիվ հասարակական և անհատական օբյեկտների (բնակելի շենքեր, առանձնատներ, արդյունաբերական տարածքներ, ռեստորաններ, բանկեր, հյուրանոցներ, լողավազաններ, ավտոկայանատեղիներ) վերոհիշյալ համակարգերը:
Լիցենզիա 15702՝ քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների) տրվել է 03.07.2013թ.-ին ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից:
Լիցենզիա 15996՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների) տրվել է 29.09.2014թ.-ին ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից: