Փականը կառավարվում է թերմոկարգավորիչ վահանակով: Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել օդի քանակը, որի հետևանքով ստանում ենք կառավարելի կայուն ջերմաստիճան՝ առանց մարդու միջամտության:

Մեծ կիրառություն ունի կանալային կոնդիցիոներների և կանալային ֆանկոիլների համակարգերում, հնարավորություն տալով ավտոմատ կերպով կարգավորել սենյակային ջերմաստիճանը և օդաքանակը, որը կբերի էներգախնայողության և հարմարավետության: